Բաքվում կալանավորվել է Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանը

Ադրբեջանում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը պաշտպանել է Բաքվում գերության մեջ պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շահերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ամիրովը, որը աշխատում է թիվ 9 փաստաբանական գրասենյակում, քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացու բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել կրկնակի կատարված խարդախության և շորթման հոդվածներով։

Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայումս նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *