Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռ վերջնական որոշում չի կայացրել 2028 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Վենսը հնարավոր առաջադրման հարցը քննարկում է կնոջ՝ Ուշայի, և ընտանիքի մյուս անդամների հետ։ Վերջնական որոշում նա կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո, իսկ դրա մասին հայտարարել՝ գարնան վերջին։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ փոխնախագահը զգուշավորություն է ցուցաբերում, քանի որ սեփական թեկնածության մասին վաղաժամ հայտարարությունը կարող է հանրության ուշադրությունը շեղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *