Սև ծովում նավ է խորտակվել, ինչի վրա 4 ադրբեջանցի և 8 թուրք է եղել

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ (Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն հարավ-արևելք), նավ է խորտակվել։

Խորտակվել է Սոմալիի դրոշի ներքո նավարկող «BETUL 8» բեռնատար նավը, որը ցորեն էր տեղափոխում Ռումինիայից (Տուլչա նավահանգստից) Եգիպտոս։

Նախնական տեղեկություններով Նավի վրա եղել է 12 մարդ՝ Ադրբեջանի 4 և Թուրքիայի 8 քաղաքացի։ Անձնակազմի բոլոր անդամները փրկվել են։

Նախնական տեղեկություններով՝ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Քննարկվում են ծովային ականի կամ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի վարկածները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *