Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին


Քաղաքականություն


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Էստոնիայի՝ ՌԴ հետ սահմանային անցակետերը փակելու որոշումը։ Ըստ նրա՝ պատմությունը ցույց է տվել, որ նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին։

«Էստոնիան պատեր է կառուցում։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատ երկրներ են պատեր կառուցել, սակայն դրանք ոչ մի լավ բան չեն բերել այդ պատերի հեղինակներին»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ երկրի կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *