Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման ուղիները։

Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս ճգնաժամային իրադրության կարգավորման ուղիները», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իրանական IRNA գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Արաղչին, որը գտնվում է Իսլամաբադում, Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված վերջին քաղաքական և դիվանագիտական ջանքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *