Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան–ՆԱՏՕ գործընկերության ներկա վիճակի և ապագա հեռանկարների, ներառյալ՝ համագործակցության նոր մոդելների մշակման անհրաժեշտության շուրջ։ Դրա մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի ակտիվ և հուսալի գործընկեր՝ ընդգծելով նրա հզոր ռազմական ներուժն ու ռազմավարական աշխարհագրական դիրքը, ինչպես նաև նրա ներդրումը տարածաշրջանային փոխկապակցվածության և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- նշել է Հաջիևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *