Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները կհանդիպեն Շենժենում

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարևորել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Ծինփինի եռակողմ հանդիպումը Շենժենում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երեք երկրներն էլ պատրաստ են՝ հիմնվելով բավականին դրական և կառուցողական հանգամանքների վրա, անցկացնել օգտակար և բովանդակալից քննարկում, որը, մեր կարծիքով, պետք է մեծ ազդեցություն ունենա միջազգային իրադրության վրա», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Չինաստանում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելիք որոշ հարցեր արդեն համաձայնեցված են։ Հանդիպումը կանցկացվի՝ հաշվի առնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկրների դաշնակցային հարաբերությունները և ՄԱԿ-ի ստեղծման գործում նրանց համագործակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *