Իտալիայի Ֆորնաչի-դի-Բարգա քաղաքում հարյուրավոր ոչխարներ, այծեր և ավանակներ գիշերը հայտնվել են թունելում՝ ժամանակավորապես արգելափակելով ավտոմեքենաների երթևեկությունը։ Կենդանիները փորձում էին պատսպարվել հորդառատ անձրևից։
Կենդանիների՝ մթության մեջ թունելով շարժվելու տեսանյութը կարճ ժամանակում տարածվել է սոցիալական ցանցերում՝ զարմացնելով տեղի բնակիչներին։
Լրատվամիջոցի ենթադրությամբ՝ նախիրին տեղափոխել են ավելի անվտանգ վայր՝ եղանակային վատ պայմանների պատճառով, որպեսզի կենդանիները չհայտնվեն ջրհեղեղների և սողանքների վտանգի տակ։ Փոթորիկը մեծ վնաս է հասցրել Տոսկանայի հյուսիսում գտնվող Մեդիա-Վալե-դել-Սերկիո և Գարֆանյանա շրջաններին։ Իտալիայում նման տեսարաններն այնքան էլ արտասովոր չեն։ Սեզոնային տեղաշարժերի ընթացքում հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կենդանիների նախիրներ անցնում են տարբեր շրջանների ճանապարհներով։