Երևան մուտքի արգելքը հստակություն է ստանում. լուծում՝ խցանումների դեմ

Երևանի խցանումների դեմ պայքարի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկում է քննարկել մայրաքաղաքում երթևեկող մեքենաների քանակի սահմանափակումը՝ հաշվի առնելով դրանց տեսակը և արտանետումների ծավալը։ Սակայն արդյո՞ք մեքենաների սահմանափակումն է Երևանի տրանսպորտային խնդիրների լուծումը։

Ընդդիմադիր ավագանու անդամները մատնանշում են չլուծված խնդիրները՝ վթարներ, երկրորդ շարքով կայանում, անվերահսկելի կառուցապատում, կայանատեղիների պակաս և հանրային տրանսպորտի թերություններ։ Առանձին քննարկման թեմա է մետրոյի զարգացումը։ Պեդրո Զարոկյանը կասկածի տակ է դնում մետրոյի կառուցման հնարավոր մրցութային գործընթացը և ահազանգում կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ի՞նչ լուծումներ են առաջարկում Երևանի երթևեկության բարելավման համար, և ո՞վ է պատասխանատու տարիներով կուտակված խնդիրների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *