ՌԴ-ն Ուկրաինայում ժամանակավոր հրադադար չի ցանկանում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խաղաղ գործընթացի հետ կապված՝ մենք բազմիցս հայտարարել ենք, որ ժամանակավոր հրադադար չենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք խաղաղություն երկար տարիների և դարերի համար։ Հետևաբար, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, իսկ բանակցային գործընթացը պետք է մեզ հասցնի հենց այդ խաղաղությանը»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ խաղաղ գործընթացի շահերից ելնելով՝ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները։
Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ն ցանկանում է երկարաժամկետ խաղաղություն, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա Կիևին «մի փոքր ապաքինել այն լուրջ վերքերը»։