Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին

Նոյեմբերի 16-ի առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հարվածներ են հասցրել Զապորոժիեի, Չեռնիգովի և Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Զոհվել է առնվազն երեք տեղացի բնակիչ։
     Անցած գիշեր Զապորոժիեում զոհվել է մեկ կին, ևս երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը։ Վարչակազմի տվյալներով՝ Զապորոժիեի Խորտիցկի շրջանին հասցված ռուսական հարվածի հետևանքով վնասվել է կամուրջ, ջարդվել են մարդատար ավտոմեքենաներ։ Երթևեկությունը դադարեցված է։
     Չեռնիգովի ձեռնարկություններին հասցված ռուսական հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, սոցցանցում հայտարարել է Չեռնիգովի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին։
     Բացի այդ, նոյեմբերի 16-ին ռուսական ուժերը հարվածել են Դնեպրում գտնվող «Օլեյնա» արևածաղկի ձեթի արտադրության գործարանին։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի նախագահ Ալեքսանդր Գանժան։
     ՌԴ-ի կողմից Օդեսայի ուղղությամբ իրականացված գիշերային զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ և մասնավոր տներ, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *