Ուկրաինայի հետ պատերազմը կշարունակվի՝ հանուն «հարյուրամյակների խաղաղության». Պեսկով

Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հետ հրադադարին, քանի որ դա
թույլ կտա Կիևին վերականգնվել ռուսական բանակի հասցրած վնասից հետո, հայտարարել է Ռուսաստանի
նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք թույլ չենք տա Կիևի ռեժիմի համար անել այնպիսի քայլ, որը
թույլ կտա նրան բուժել վերքերը, լուրջ վերքերը, որոնք մենք հասցնում ենք այդ ռեժիմին»,-
Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Կրեմլը բանակցությունների միջոցով ձգտում է ապահովել
երկարատև խաղաղություն։

«Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, մենք բազմիցս ասել
ենք, որ չենք ուզում ժամանակավոր հրադադար, մենք ուզում ենք խաղաղություն երկար տարիների
և հարյուրամյակների համար։ Ուստի հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, իսկ
բանակցային ուղին մեզ պետք է հասցնի այդ խաղաղությանը»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով
Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը։

Պեսկովը հստակեցրել
է, որ Մոսկվայի տեսանկյունից խաղաղության կարգավորումը «ժամանակի ընթացքում ձգվել»
է և բաղկացած է «հսկայական թվով մասերից», որոնցից յուրաքանչյուրը կարևոր է։
«Աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Խոսելով Կրեմլի
կամրջի վրա հարձակման մասին՝ Պեսկովը նշել է, որ օբյեկտը կրել է «աննշան վնաս»։ Նա
հավելել է, որ մասնագետները շարունակում են գնահատել վնասի աստիճանը, իսկ կամրջով հաղորդակցությունը
շարունակվում է։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *