Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին

Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին

Ուկրաինայի զինված ուժերը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել են Ղրիմի կամրջի վրա։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
     «Հակառակորդը կրկին հարձակվել է Ղրիմի կամրջի վրա։ Այս պահին տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցված է։ Խնդրում ենք Ղրիմի բնակիչներին և հյուրերին ձեռնպահ մնալ կամրջի ուղղությամբ երթևեկելուց և երթուղիները պլանավորելիս հաշվի առնել սահմանափակումները»,- գրել է նա՝ թելեգրամյան իր ալիքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *