Հանրապետականները ցանկանում են 300 միլիոն դոլար հատկացնել Ռուսաստանին հակազդելու համար

ԱՄՆ Սենատի հանրապետականներն առաջարկել են 2027 թվականին 300 միլիոն հատկացնել Ռուսաստանին հակազդելու համար, ասվում է երկուշաբթի հրապարակված՝ 2027 ֆինանսական տարում Պետդեպարտամենտի կարիքների, արտասահմանյան գործողությունների և հարակից ծրագրերի համար բյուջետային հատկացումների մասին օրինագծում։

«Օրինագծի հիմնական դրույթները՝ … 300 միլիոն դոլար՝ Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու հիմնադրամին», – ասվում է հանրապետականների վերահսկողության տակ գտնվող՝ Սենատի հատկացումների հանձնաժողովի առաջարկած փաստաթղթում։

Բացի այդ, առաջարկվում է 45 միլիոն դոլար հատկացնել Իրանին աջակցողներին հակազդելու նոր հիմնադրամին, ևս 55 միլիոն դոլար՝ Իրանում ժողովրդավարությանն ու բարեփոխումներին աջակցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *