Պատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն են


Հարեվաններ


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի հիմնական պատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն են։

«Ռուսներն ասում են՝ սա իմ սահմանների սահմանման մեջ է մտնում։ Իսկ ուկրաինացիներն ասում են՝ ոչ, սա մեր հայրենիքի տարածքն է, մենք չենք հրաժարվի դրանից»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նրա գնահատմամբ՝ հենց այս հարցն է ներկայումս պատճառներից մեկը, որի պատճառով պատերազմը շարունակվում է։

Ֆիդանը նաև ներկայացրել է տարածքի չափի վերաբերյալ կողմերի տարբեր գնահատականները։ Նրա խոսքով՝ ռուսական հաշվարկներով խոսքը Դոնբասի մոտ 11-12 տոկոսի մասին է, մինչդեռ ուկրաինական կողմի դիտարկմամբ՝ այդ տարածքը կազմում է շուրջ 18 տոկոս։

Անդրադառնալով Սև ծովում իրավիճակին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում Ուկրաինայի հետ ժամանակավոր համաձայնության գալ՝ առանց երկարաժամկետ խաղաղության պայմանագրի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *