Մեծ Բրիտանիան կիբերտարածությունում հարձակողական գործողություններ է իրականացնում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ։
Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կիբեր և հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մագոուենը։
Նա նշել է, որ կիբերտարածությունը ռազմական գործողություններում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, և որպես ռազմական հրամանատար՝ ձգտում է հակառակորդի վրա ազդելու միջոցների լայն զինանոց ունենալ։
Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան կիբերպատերազմի մեջ է այդ երկրների հետ, գեներալը պատասխանել է, որ Լոնդոնը ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության վիճակում է։
«Մենք բացահայտ հակամարտության շեմից ցածր մակարդակում ենք՝ այսպես կոչված հիբրիդային կամ մոխրագույն գոտում»,- ասել է նա։
Մագոուենը ընդգծել է, որ սպառնալիքը լուրջ է, և դրա դրսևորումներին հարկ է առնչվել ամեն օր։