Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործել


Քաղաքականություն


Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում շատ ավելի կոշտ գործել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև կարևորել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի առաջիկա եռակողմ հանդիպումը՝ նշելով, որ դրա հիմնական թեմաներն արդեն համաձայնեցված են։ Պեսկովի խոսքով՝ հանդիպման մի մասը բաց կլինի լրատվամիջոցների համար։

Անդրադառնալով հանդիպումը «Յալթայի» հետ համեմատելուն՝ Պեսկովը նման գնահատականները որակել է որպես քաղաքագիտական վարժություններ, որոնք կապ չունեն իրականության հետ։ Նա նաև չի բացառել Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, եթե վերջինս ժամանի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *