Հրաձիգը մանիֆեստ է ունեցել, նա ատում է քրիստոնյաներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անցյալ գիշեր տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվողին նկարագրել է որպես «սրտում մեծ ատելություն» և հակաքրիստոնեական տրամադրություններ ունեցող մարդու՝ հղում անելով այդ անձի հրապարակած մանիֆեստին։

ԱՄՆ նախագահին հարցրել են ենթադրյալ հրաձիգի մասին։

Թրամփը հայտնել է, որ կասկածյալի հյուրանոցային համարում մանիֆեստ է հայտնաբերվել։

«Այդ տղան հիվանդ է։ Երբ կարդում ես նրա մանիֆեստը, պարզ է դառնում, որ նա ատում է քրիստոնյաներին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ կասկածյալի ընտանիքը փորձել է կապ հաստատել իրավապահ մարմինների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *