ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Նիստի ընթացքում որոշվել է՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-13:00-ը նույն վայրում»,- ասված է հաղորդագրությունում։