
«Արսեն Գևորգյանի մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե նա չթիրախավորվեր, եթե նրա դեմ սև արշավ չիրականացնեիք»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ունեցե՛ք համարձակություն, ընդունե՛ք քաղաքական պատասխանատվություն, որպեսզի հետագայում կանխարգելեք նման դեպքերը»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։