
Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասին՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է․ «Կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանն ամենամեծ թշնամին է կաթողիկոսության ինստիտուտի։ Ինքն Ամենայն հայոց չի, ինքը ամենայն ՈւժեղՀայաստանոց, «Հայաստան» խմբակցությունոց, Քոչարյանոց է, բայց Ամենայն հայոց չէ, ու սա ինքն խնդիր է։ Ինքը պետք է ազատի այդ գահը։ Մենք ուզում ենք, որ այդ գահը զբաղեցնի մարդ, որի աշխատանքն է ծառայել Աստծուն ու ժողովրդին, այլ ոչ՝ տարբեր քաղաքական ուժերի»։