Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա

Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն։

Գերատեսչության տվյալներով՝ հանրապետության օդային տարածքում խոցվել է ավելի քան 50 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ» ընկերությունը, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։ Նշվում է, որ ձեռնարկության տարածքում հրդեհի բազմաթիվ օջախներ են նկատվել։

Իսկ Կուրսկում հարձակման է ենթարկվել 330 կՎ հզորությամբ «Սադովայա» ենթակայանը, հայտնում են Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *