ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. Վենս


Քաղաքականություն


Իրանի դեմ պատերազմը հերթական երկարատև հակամարտությունը չի դառնա Վաշինգտոնի համար. ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տա, որ այդ դիմակայությունը շարունակվի մի քանի տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք ամերիկացի ժողովրդին ասել ենք, որ այլևս չենք ներքաշվելու անվերջ պատերազմների մեջ։ Այո՛, նախագահն անհրաժեշտ համարեց ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, և այո՛, իրանական միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սակայն մենք թույլ չենք տա, որ սա վերածվի 10 կամ 15 տարի կամ նույնիսկ երկու տարի տևողությամբ պարտավորության», – ասել է նա։

«Մենք այնտեղ հավերժ չենք մնալու։ Մենք խոստացել ենք, որ դա չենք անի, և ես լիովին վստահ եմ, որ նախագահը մեզ դուրս կբերի դրանից ամերիկացի ժողովրդի համար հիանալի արդյունքներով», – հավելել է Վենսը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *