Փորձագետ Տաթև Ղազարյանը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․
«Պատկերացրեք հետ ենք գնում 2017թ. որտեղ կան համապետական ընտրություններ և պետական դպրոցի տնօրենը Հանրապետական կուսակցության քարոզարշավի երգն է պարապում աշակերտների հետ և դպրոցի բեմում այդ աշակերտները կուսակցության քարոզարշավի երգն են կատարում հենց դպրոցի բեմում:
Դե ետ եկեք 2026թ. Այսօր Այգեզարդի դպրոցի աշակերտները իրենց դպրոցի բեմում կատարեցին ՔՊ-ի քարոզարշավի երգը, իսկ տնօրենը այն տեսաձայնագրում և հրապարակում է»: