Իրանը ռազմական թիրախներ կհամարի ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմակայանների մերձակայքում ցանկացած ամբարտակ, նավահանգիստ և էլեկտրակայան՝ կիրառելով նույն այն տրամաբանությունը, որով ԱՄՆ-ն ղեկավարվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների հետ կապված, հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով The New York Times թերթի հրապարակումը։
«Նոր կանոն. ցանկացած ամբարտակ, նավահանգիստ կամ էլեկտրակայան ամերիկյան կամ իսրայելական ռազմակայանի մոտ կրկնակի նշանակության օբյեկտ է։ Մենք հետևողականորեն և անաչառորեն կկիրառենք հենց ձեր իսկ տրամաբանությունը», – գրել է նա X-ում:
Պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների «հաջորդ փուլին» նախապատրաստվելու մեջ։