Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը


Մշակույթ


Երաժշտական գործիք նվագող 7-9 տարեկան երեխաները ինտելեկտի, հիշողության և ուսումնական հմտությունների տեստերում ավելի բարձր արդյունքներ են գրանցում, քան երաժշտական կրթություն չունեցող իրենց հասակակիցները։ Հետազոտությանը մասնակցել է 175 երեխա, որոնցից 38-ը շաբաթական ավելի քան 30 րոպե երաժշտական գործիք է նվագել։ Նրանց մեծ մասը սովորել է դաշնամուր, մյուսները՝ ջութակ, թավջութակ և կիթառ։

Արդյունքների համաձայն՝ երաժշտությամբ զբաղվող երեխաներն ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել ընդհանուր ինտելեկտի, մտածողության, բանավոր ընկալման և աշխատանքային հիշողության գնահատման տեստերում։ Նրանք նաև ավելի լավ են կատարել ընթերցանության, մաթեմատիկայի և գրավոր խոսքի առաջադրանքները։

Գիտնականներն ընդգծում են, որ հետազոտությունը չի ապացուցում, թե երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն բարձրացնում է երեխայի ինտելեկտը։ Արդյունքների վրա կարող են ազդել նաև այլ զարգացնող զբաղմունքներն ու ընտանեկան աջակցությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *