Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը օպերատիվորեն իրացվեց Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ համատեղ․ հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչը նոյեմբերի 9-ին հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։

Խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *