Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը չի գա Երևան

 «Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ Երևանում հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Այս մասին հայտնում են «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունից։

«Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար։

Տոմսերի ամբողջ գումարը ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտրամադրենք նաև լրացուցիչ պարզաբանումներ։

Շնորհակալ ենք ըմբռնման համար»,– ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *