ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ղրիմի կամրջի վնասման մասին զեկուցվել է Վլադիմիր Պուտինին։
«Այստեղ, ըստ էության, որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի»,– ասել է Պեսկովը՝ «Իզվեստիա»-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինն արդեն նախագահին զեկուցել է կամրջին հասցված վնասների մասին։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ առաջիկայում կմշակվի վերականգնողական աշխատանքների հստակ ծրագիր՝ սահմանելով դրանց հերթականությունն ու իրականացման ժամկետները։