«Երբ որ ասում եք՝ դուք եք սպանել, պարզ է, որ պետք է պատասխանենք՝ ոչ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

«Երբ որ ասում եք՝ դուք եք սպանել, պարզ է, որ պետք է պատասխանենք՝ ոչ»․ Ռուբեն Ռուբինյան

«Եթե մեր ընդդիմադիր գործընկերները բարձրացնեին հարց, որ եկեք քննարկենք՝ արդյոք կալանավայրերում կալանավորների առողջությանը պատշաճ են հետևում, և նույնիսկ ասեին՝ կոնկրետ այս դեպքի օրինակով եկեք քննության առնենք, ստուգենք, դա կլիներ լեգիտիմ հարցադրում, լեգիտիմ պահանջ, օգտակար պահանջ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամնին նշել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ռուբինյանը՝ անդրադառնալով Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի մահվան դեպքի վերաբերյալ քննարկումներին։

«Երբ որ ասում եք՝ դուք եք սպանել, պարզ է, չէ՞, որ պետք է պատասխանենք՝ ոչ»,- ընդգծեց Ռուբինյանը։

«Ինչպե՞ս է պետք քննարկել այս թեման առանց քաղաքական շահարկման։ Շատ պարզ ձևով՝ քաղաքական կոմպոնենտը ամբողջովին հանելով այդտեղից։ Տակը ի՞նչ է մնում՝ կալանավայրում մարդկանց առողջությանը հետևելու որակ և մեխանիզմներ․ սա եկեք քննարկենք»,- հավելեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *