Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում՝ Յագունովո գյուղի շրջանում, կործանվել է Ան-12 ռազմական ինքնաթիռը։

Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Իլյա Սերեդյուկը։

«Յագունովո գյուղի շրջանում ավիացիոն պատահար է տեղի ունեցել։ Մեկնել եմ դեպքի վայր։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն։ Պատահարի հանգամանքները պարզվում են լիազոր մարմինների կողմից»,- գրել է նա։

REN TV-ի տվյալներով՝ կործանված ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *