Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն այլևս ընդունելի չեն համարում, որ արտաքին ուժերը միջամտեն իրենց անվտանգության խնդիրների լուծմանը։
«Մենք պատմության ընթացքում բազմիցս ականատես ենք եղել դրան։ Մեզ անհրաժեշտ է զարգացնել սեփական կարողությունները, դրսևորել քաղաքական կամք և ստանձնել այդ պատասխանատվությունը։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը հանդես են եկել որպես այս գործընթացի նախաձեռնողներ»,- ընդգծել է նախարարը։