Պետության նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ․ Վաղինակ Վարդանով

Երեկ տեղի ունեցավ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկման էին ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

«Դրանցից մեկը վերաբերում էր վարչական իրավախախտումներին։ Եվ, հարգելի՛ հայրենակիցներ, շատ շուտով չթույլատրված վայրում կանգառ կատարելու կամ երկրորդ գոտում կայանելու համար ստիպված ենք լինելու վճարել 20․000 դրամ տուգանք և ստանալ 1 տուգանային միավոր։

Այս առիթով տեղին է հիշել մի կարևոր միտք.

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։

Պետության նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ նրանց համար անվտանգ, արդար և արժանապատիվ միջավայր ստեղծելը»,– նշել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *