Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել է. կան զոհեր

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտակայքում կործանվել է Ан-12 ռազմական ինքնաթիռ։

Մարզի նահանգապետ Իլյա Սերեդյուկը միջադեպի մասին հայտնել է իր Telegram ալիքում։

«Յագունովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավիավթար։ Դեպքի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունները։ Մարզը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ Վթարի հանգամանքները հետաքննում են լիազոր մարմինները»,- գրել է նա։

Ըստ REN TV-ի՝ կործանված ինքնաթիռը ռազմական էր, և անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *