Բուռն ծափողջյուններով են դիմավորում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին Հակակոռուպցիոն դատարանի դահլիճում:
Դատական նիստին ժպիտով ներկայացած Կարապետյանը կարճ է շփվում լրագրողների հետ՝ «Ալիևյան Սահմանադրություն»-ը թույլ չի տալու անցկացնել: Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը
ծայրահեղ ապօրինի է դիտարկում Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը: Անգամ հարցաքննվող վկան է իր ցուցմունքով փաստում՝ Կարապետյանը կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։ Նոյեմբերի 18-ին լրանում է ազգային բարերարի նախկին գործով խափանման միջոցը, պաշտպանական կողմը միջնորդեց՝ անվավեր ճանաչել բացակայելու արգելքն ու վերադարձնել գրավը, ինչին սակայն դատարանը չարձագանքեց։ Միջնորդությունը փաստաբանները նորից կներկայացնեն հաջորդ դատական նիստին։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ