Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել

Իրանն առաջարկել է Հայաստանին ընդլայնել էներգետիկ ոլորտում համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել նավթավերամշակման գործարանի կառուցման գործում ներգրավել իր տեխնիկական ու ինժեներական ռեսուրսները։ Այս մասին հայտնում է SHANA գործակալությունը։

Հարցը երեքշաբթի Թեհրանում քննարկել են Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Բովարդի խոսքով՝ կողմերը արդյունավետ բանակցություններ են վարել նավթավերամշակման գործարանի կառուցման գործում իրանական մասնավոր ընկերությունների մասնակցության շուրջ։ Թեհրանը պատրաստ է քննարկել Երևանի առաջարկները և նախագծին մասնակցության հնարավոր ձևերը։ Բացի այդ, Իրանը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի հետ գազի մատակարարման ոլորտում համագործակցության նոր ուղղությունները և քննարկել անհրաժեշտ տեխնիկական հարցերը։

Բովարդը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է առանց սահմանափակումների Հայաստան մատակարարել հեղուկացված նավթային գազ և աջակցել այդ նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։

Ներկայումս Հայաստանը Իրանից բնական գազ է ստանում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Հայկական կողմի մատակարարած յուրաքանչյուր 3 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց երկիրը ստանում է 1 խորանարդ մետր գազ։ Այս սխեմայով տարեկան մատակարարման ծավալը կազմում է շուրջ 476 միլիոն խորանարդ մետր, փոխանցում է RBC–ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *