Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել, հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։
«Ամբողջ գիշեր խուցը խառնաշփոթի մեջ է եղել՝ գոռոցներ, նոպաներ, անկառավարելի իրավիճակ։ Մի՞թե քրեակատարողական հիմնարկում այլևս չեն տարբերակում բժշկական օգնության կարիք ունեցող մարդուն պահելու պայմաններն ու սովորական բանտախուցը։
Չմոռանանք, որ ընդամենը օրեր առաջ Բաղրամյան պողոտայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երիտասարդը զրկվեց կյանքից։ Եթե այս ամենը տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու կամ նրան հոգեբանական անհարմարության մեջ պահելու նպատակով, ապա սա արդեն լրջագույն հարց է, որը պահանջում է անհապաղ քննություն»,– նշել է նա։