88 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հակոբ Ազիզյանը

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ  Ազիզյանը․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *