ԱՄՆ Սենատն առաջարկել է ֆինանսական միջոցներ տրամադրել Ադրբեջանին

ԱՄՆ Սենատը առաջարկել է 265 մլն դոլար հատկացնել ականազերծման ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Ադրբեջանում։

Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի կայքում հրապարակված՝ 2027 ֆինանսական տարվա Պետդեպարտամենտի ֆինանսավորման օրինագծի բացատրական գրությունում։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է առնվազն 265 մլն դոլար հատկացնել սովորական սպառազինությունների ոչնչացման, ականազերծման և չպայթած զինամթերքից տարածքների մաքրման ծրագրերի իրականացմանը՝ Անգոլայում, Ադրբեջանում, Կամբոջայում, Լաոսում, Շրի Լանկայում, Ուկրաինայում, Վիետնամում, Զիմբաբվեում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կղզի-պետություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *