«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Կարմրավորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցին՝ նշելով․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին նման ձևակերպումներ հնչեցնելը նախևառաջ խոսողի վերաբերմունքն է բացահայտում սեփական խոսքի, արժանապատվության և պետական մտածողության հանդեպ։ Աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն։
     Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով։ Պաշտոն ունենալը դեռ պետական մտածողության ապացույց չէ, իսկ վիրավորական արտահայտությունը՝ քաղաքական փաստարկ։ Պետական այրին վայել է արժանապատվություն, ոչ թե փողոցային հռետորաբանություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *