
Ֆրանսիայում շուրջ 150 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ պետական հատվածում աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Նրանցից 28 հազարը բողոքի ակցիա է անցկացրել Փարիզում։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի խոշորագույն արհմիութենական միավորումը՝ CGT-ն, այլ տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ, այդ թվում՝ 175 հազարը՝ Փարիզում։
🔴 La tête de cortège arrive à hauteur de la Seine, à Paris. Manifestation organisée ce mardi 17 novembre à l’appel d’une intersyndicale de la fonction publique. Il est 15h05. #grève #France #protests #manifestation #manif #blocus https://t.co/PBqEkk1gCw
— Simon Marseille (@S_Marseil) November 17, 2026