
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով։ Այսինքն՝ նա ուզում է ստեղծել պետություն, որը, կոպիտ ասած, հայերինը չէ, որը չի շարունակում մեր պատմության ընթացքը»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Անդրադառնալով իշխանության գործողություններին՝ Զուրաբյանը նշեց․ «Իրականում սա պայքար և պատերազմ է ազգային ինքնության դեմ»։