Apple-ը նշել է խափանումների պատճառը

Apple-ի մի շարք ծառայությունների աշխատանքի խափանումները կիբերհարձակման հետևանք չեն եղել, այլ պայմանավորված են եղել ներքին համակարգերի անհաջող թարմացմամբ։ Այս մասին հայտնել է ընկերությունը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, ԱՄՆ-ում օգտատերերը հայտնել էին Apple-ի մի շարք ծառայությունների աշխատանքում խափանումների մասին։ Downdetector կայքի տվյալներով՝ խնդիրներ էին առաջացել, մասնավորապես, Apple Pay-ի, iCloud-ի և Apple Support-ի աշխատանքում։

«Մեր համակարգերից շատերն արդեն վերսկսել են աշխատանքը այն բանից հետո, երբ այսօր առավոտյան ներքին թարմացումը մի շարք խափանումների պատճառ էր դարձել։ Մենք աշխատում ենք հնարավորինս արագ վերականգնել մյուս համակարգերի աշխատանքը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Apple-ը նշել է, որ խնդիրները կիբերհարձակման հետևանք չեն եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *