
Ռուսաստանը բախվել է աննախադեպ պատժամիջոցային ճնշման և դարձել համաշխարհային ռեկորդակիր՝ իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների թվով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պատժամիջոցները, մաքսատուրքերը և արտահանման սահմանափակումները դեռևս զսպող ազդեցություն ունեն։ Սակայն դրանք այլևս ի վիճակի չեն ամբողջությամբ կասեցնելու տնտեսական աճը և առավել ևս՝ փլուզելու մրցակից երկրների տնտեսությունները։ Դրա օրինակն է մեր երկիրը՝ Ռուսաստանը, մեկուսացնելու ձախողված փորձը»,- հայտարարել է Պուտինը՝ ԱԽՏՀ-ի գործարար գագաթնաժողովի ընթացքում։
Նշենք, որ Պուտինը Չինաստանի Շենժեն քաղաքում է, որտեղ նոյեմբերի 18-19-ն անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը։