Պուտինը հույս ունի, որ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտա


Հարեվաններ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում ամերիկացի եւ չինացի իր պաշտոնակիցների՝ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտա։ Ըստ նրա՝ ԱԽՏՀ-ն «կառուցողական շփումների մեծ հնարավորություններ է ընձեռում», այդ թվում՝ առաջատար տնտեսությունների առաջնորդների միջեւ։

«Ուստի մեծ ակնկալիքներ ունեմ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների առաջիկա եռակողմ հանդիպումից, որը նախատեսված է ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում», – ասել է Ռուսաստանի նախագահը ԱԽՏՀ գործարար գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Այսօր առավոտյան արդեն սկսվել է Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների երկկողմ հանդիպումը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կառուցողական մոտեցում են ցուցաբերում «ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման հարցում»։

Իր հերթին Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կնպաստեն բազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանն ու «միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *