Պուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղել


Քաղաքականություն


Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հսկայական մարդկային կորուստներ է կրել և սեփական բնակչության համար ծանր տնտեսական բեռ ստեղծել, մինչդեռ ռազմաճակատի գիծը գրեթե չի փոխվել։ Ավելին, վերջին շրջանում առաջնագծում իրավիճակը փոխվել է հօգուտ Ուկրաինայի։

Սթրիթինգը, անդրադառնալով Ուկրաինային ցուցաբերվող աջակցության տնտեսական բեռին, նշել է, որ թեև Եվրոպայում կյանքի թանկացման և համաշխարհային տնտեսական իրավիճակի հետ կապված լուրջ խնդիրներ կան, անհրաժեշտ է համեմատել Ուկրաինային աջակցելու ծախսերը Ռուսաստանի հաղթանակի հնարավոր հետևանքների հետ։

«Հիմա պետք է ներդրումներ կատարել և աջակցել Ուկրաինային, քանի որ Պուտինի հաղթանակի գինը կարող է աղետալի լինել։ Դա նրան և մյուսներին կուղարկի այն ուղերձը, որ իմպերիալիզմը կարող է պարգևատրվել»,- հայտարարել է բրիտանացի նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի. «Բրիտանացի ժողովրդի ուղերձը՝ իր կառավարության միջոցով, հետևյալն է․ մենք Ուկրաինայի կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի»,- ասել է Սթրիթինգը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *