Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ (ՀՆԱ-ի 29,9 տոկոսը), որից 3 տրլն 311 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ, իսկ 771 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի չորս հիմնական ուղղությունները՝ առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն և տարածքային զարգացում։
Ըստ ոլորտների՝ ֆինանսավորման ծավալները բաշխվելու են հետևյալ կերպ.
- Առողջապահություն. Ոլորտի բյուջեն կկազմի 348 մլրդ դրամ՝ 2026 թվականի համեմատ աճելով շուրջ 136 մլրդ դրամով։ Միայն առողջության ապահովագրության ծառայություններին կուղղվի մոտ 276 մլրդ դրամ, ինչը թույլ կտա համակարգում ընդգրկել շուրջ 1 միլիոն 360 հազար քաղաքացու։
- Սոցիալական պաշտպանություն. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերին կհատկացվի 1 տրլն 84 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հաստատված բյուջեից ավելի է 91 մլրդ դրամով։
- Անվտանգություն. Պաշտպանության նախարարության բյուջեն կկազմի 616 մլրդ դրամ՝ 2026 թվականի համեմատ ավելանալով 53 մլրդ դրամով։
- Տարածքային զարգացում և համայնքներ. Բնակավայրերում ապրելու ու աշխատելու պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է հատկացնել.
-
140 մլրդ դրամ՝ ճանապարհային ցանցի բարելավմանը (աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 15 մլրդ դրամ)։
-
29 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության արդիականացմանը։
-
16 մլրդ դրամ՝ ոռոգման համակարգի առողջացման ծրագրին։
-
11 մլրդ դրամ՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման աջակցությանը (աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 4,5 մլրդ դրամ)։
-