Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի եկամտային մասը կկազմի 3 տրլն 603,8 մլրդ դրամ (շուրջ 10 մլրդ դոլար), իսկ ծախսային մասը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ։ Արդյունքում՝ բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը) կկազմի 468,2 մլրդ դրամ։
Բյուջեի եկամուտները ձևավորվելու են հետևյալ հիմնական աղբյուրներից.
- Հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 3 տրլն 462,7 մլրդ դրամ
- Այլ եկամուտներ՝ 126,9 մլրդ դրամ
- Սուբսիդիաներ (դրամաշնորհներ)՝ 14,2 մլրդ դրամ
Ինչ վերաբերում է ծախսերի բաշխմանը, ապա նախագծով առանձնացվել են հետևյալ առանցքային ուղղությունները.
- Կապիտալ ծախսեր՝ 761 մլրդ դրամ
- Կենսաթոշակային ապահովության ծրագիր՝ շուրջ 674 մլրդ դրամ
- Պաշտպանության ոլորտ՝ 616,5 մլրդ դրամ
Նախատեսվող 468,2 մլրդ դրամ պակասուրդը կֆինանսավորվի ինչպես ներքին (մոտ 187,5 մլրդ դրամ), այնպես էլ արտաքին (մոտ 280,7 մլրդ դրամ) աղբյուրների հաշվին։