«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)

«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի՝ զիջումների հետ կապված հարցին, ասել է․ «Ձեր ուզածը ի՞նչ ա՝ խաղաղություն չլինի, որովհետև պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլարդներ վաստակեք, որ զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք։ Եվ հիմա վայնասուն բարձրացնեք։ Ձեր պատասխանատվության ժամը եկել ա և դուք հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում»։
     «Հիմա դուք ինձ սպառնո՞ւմ էիք բանտախուց ուղարկելու»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։
     «Եթե դուք այդ կոռուպցիոն շղթայի մաս եք՝ այո, ես ձեզ սպառնում եմ»,- պատասխանեց վարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *