Պուտինը և Սի Ծինփինը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը


Քաղաքականություն


Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Մոսկվայում ունեցած բանակցություններին։ Հարցին, թե արդյոք Պուտինը չինացի առաջնորդին տեղեկացրել է ամերիկացի բանագնացների հետ ունեցած շփումների մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, հիշատակվել է»։

Պեսկովի խոսքով,  Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Նշենք, որ Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում հանդիպել էր Ուիթքոֆի և Քուշների հետ։

Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են ներգրավվել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում, սակայն նախ պետք է հստակեցնեն՝ ցանկանում են պատերազմի շարունակությո՞ւն, թե՞ խաղաղություն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *